ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին «անլուրջ» է անվանել Բելառուսի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոյի առաջարկը՝ իր ուղեկցությամբ Մոսկվա մեկնելու և Վլադիմիր Պուտինի հետ բանակցելու առնչությամբ։ Լուկաշենկոն առաջարկել էր հանդես գալ որպես նրա «անվտանգության երաշխավոր»։ «Նա առաջարկում է ինձ վերցնել իր հետ։ Ես նրա համար ի՞նչ եմ, ճամպրո՞ւկ։ Նա կարող է Պուտինին վերցնել ու նրա հետ թռչել Կիև, և մենք նույնպես երաշխավորում ենք նրանց անվտանգ ընդունելությունը։ Ի վերջո, դա էլ է բանակցություն»:               
 

Մակարդակ

Մակարդակ
29.08.2023 | 19:44

Սրա բերած օրինակները խոսում են իրական մակարդակի ու մտահորիզոնի սահմանների մասին։ Ոչխար, գոմ, քյաբաբ, բորդյուր, կռազի կուզով, կարգինի պետո` էսա սրա մտավոր բագաժը։ Որևէ մեկդ լսե՞լ եք, ասենք, դա խոսի Ռեմբրանդտից, Ցիցերոնից, Դանթեից, Մոդելյանիից, Ռեմարկից կամ, ասենք, Լոքից. Իհարկե՝ ոչ։

Արմեն Հովասափյան

Դիտվել է՝ 8006

Մեկնաբանություններ